Մայքլ Ջեքսոնի դուստրը հիվանդանոցում է․ հոր մասին սկանդալային ֆիլմից հետո փորձել է ինքնասպան լինել
Աշխարհահռչակ երգիչ Մայքլ Ջեքսոնի դուստրն ու նրա շատ երկրպագուներ ազդվել են ֆիլմից, որում նա մեղադրվում է մանկապղծության մեջ։
Հայտնի է, որ Փերիսը միշտ տարբերվել է զգացմունքայնությամբ եւ ունակ է իմպուլսիվ որոշումներ կայացնել։ Իրավապահ մարմինների աշխատակիցները պատմել են, որ ոստիկանությունն ու շտապ օգնությունը կանչ են գրանցել եւ առավոտյան ժամը 7:30 մեկնել Լոս Անջելեսում գտնվող 20-ամյա մոդել տուն։
Փոփ-արքայի միակ դուստրը փորձել է ինքնասպան լինել։ Փերիսին շտապ տեղափոխել են հիվանդանոց։ Այժմ նրա վիճակը կայուն է։
Նրա ընկերներական շրջապատից ոմանք ասում են, որ Փերիսն իրեն վտանգել է։ Դեպքից որոշ ժամանակ առաջ լույս է տեսել «Լքելով Նեվերլենդը» վավերագրական ֆիլմը, որում Ուեյդ Ռոբսոնը եւ Ջեյմս Սեյֆչակը պատմում են՝ ինչպես են բռնության ենթարկվել Մայքլի կողմից, երբ համապատասխանաբար 7 եւ 10 տարեկան են եղել։ Նրանք երգչին մեղադրում են ցուցաբերած անվայել վարքի համար։
Փերիս Ջեքսոնը միշտ վստահ է եղել, որ հայրը բարի համբավ ունի, նույնիսկ այն ժամանակ, երբ չէր տեսել ֆիլմը։ Այն դիտելուց հետո աղջիկն իրեն անհարմար է զգացել։ Նա վստահ է, որ հնարավոր զոհերն իրականության հետ ոչ մի կապ չունեն։ Մոդելը մեղադրանքներն անվանել է անարդարացի եւ միակողմանի։
Հոր մահից հետո Փերիսը դժվար ժամանակներ է ապրել։ նա արդեն 2013-ին փորձել է ինքնասպան լինել եւ նախկինում խոսել է դեպրեսիայիդեմ պայքարի մասին։ Մայքլ Ջեքսոնի դուստրն այժմ գտնվում է հիվանդանոցում։

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել