Brexit-ի հարյուրավոր կողմնակիցներ Սանդերլենդից երթով ուղևորվում են Լոնդոն, ուր մտադիր են հասնել մարտի 29-ին
Եվրամիության կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու հարյուրավոր կողմնակիցներ շաբաթ Սանդերլենդ քաղաքից երթով շարժվել են դեպի Լոնդոն:
Ինչպես հայտնում է РИА Новости-ն, մայրաքաղաքի Վեսմինսթեր կառավարական թաղամաս ակտիվիստները մտադիր են հասնել մարտի 29-ին: Սանդերլենդը գտնվում է Լոնդոնից 435 կմ դեպի հյուսիս:
«Այն, ինչ տեղի էր ունենում խորհրդարանում այս շաբաթ, խոսում է այն մասին, որ մենք կարող ենք դուրս չգալ ԵՄ-ից: Եթե քաղաքական գործիչները մտածում են, որ կարող ենք թքած ունենալ մեզ վրա, ապա մենք երթով կուղևորվենք նրանց մոտ և կասենք, որ դա այդպես չէ», - լրագրողներին երթի մեկնարկին ասել է Մեծ Բրիտանիայի Անխակության կուսակցության նախկին ղեկավար և նախկին եվրախորհրդարանական Նայջել Ֆարաջը:
Ընդհանուր առմամբ, կազմակերպիչների գնահատումներով, երթին մասնակցում են 100-200 մարդ: Ինչպես նշվում է, երթին մասնակցողների թիվը մեծ չէ, քանի որ մասնակցության համար գրանցումը վճարովի է եղել: Վճարը կազմում է 50 ֆունտ, որը նախատեսված է սննդի և կացարանի համար, որը նրանց պետք կգա ճանապարհին:
Հիշեցնենք, որ հաջորդ քննարկումը ԵՄ կազմից դուրս գալու հարցով բրիտանական խորհրդարանում կայանալու է մարտի 29-ին:
Օրեր առաջ պատգամավորները կողմ են քվեարկել Brexit-ի հետաձգմանը:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել