Նման խաչակրաց արշավանքները տեղ չունեն մեր աշխարհում. Նոր Զելանդիայի Հայ դատի հանձնախումբը դատապարտել է մզկիթների հարձակումը
Նոր Զելանդիայի Հայ դատի հանձնախումբը միանշանակ դատապարտում է Քրայսթչերչ քաղաքում մզկիթների վրա տեղի ունեցած հարձակումները, որոնց հետևանքով 49 մարդ է մահացել: Այս մասին ասվում է Նոր Զելանդիայի Հայ դատի հանձնախմբի հայտարարության մեջ:
«Մենք դատապարտում ենք նաև զինված մեղադրյալի կողմից հայերենին, ինչպես նաև այլ քրիստոնյա ազգությունների՝ վրացիների, սերբերի, ռուսների և ավստրիացիների լեզուներին անդրադառնալու փորձը՝ այդ լեզուներով նշումներ անելով իր զենքի վրա, որով հարձակում է իրականացրել մահմեդական համայնքի վրա:
Նման խաչակրաց արշավանքները տեղ չունեն մեր աշխարհում, և հաստատապես տեղ չունեն խաղաղասեր Նոր Զելանդիայում:
Նոր Զելանդիայում և ողջ աշխարհում բնակվող հայերն անվերապահորեն կանգնած են հարձակման ենթարկված մզկիթների հետևորդների և անդամների կողքին: Մենք սգում ենք այն ընտանիքների հետ, որոնք կորցրել են իրենց սիրելիներին, ինչպես նաև Նոր Զելանդիայի ողջ մահմեդական համայնքի հետ:
Նոր Զելանդիայի Հայ դատի հանձնախումբն իր խորին ցավակցությունն է հայտնում և աղոթում է այս դժվարին պահին», - ասվում է Հայ դատի հանձնախմբի կայքում:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել