Մրցավազք՝ Էյֆելյան աշտարակում
Փարիզում՝ Էյֆելյան աշտարակում, տեղի է ունեցել ամենամյա «ուղղահայաց վազք»։ Դրան մասնակցել է ավելի քան 100 տղամարդ և կին, ինչպես պրոֆեսիոնալ մարզիկներ, այնպես էլ սիրողական, նաև հաշմանդամություն ունեցող վազորդներ։
Վազքի մասնակիցները բարձրացել են 279 մետր. մեկնարկից մինչ վերջ նրանք բարձրացել են 1665 աստիճան։ Նմանատիպ «ուղղահայաց մրցավազքեր» անցկացվում են բազմաթիվ երկրներով։ Առավել հայտնի են Նյու Յորքի Empire State Building երկնաքերում վազքը, որն անցկացվում է ավելի քան 30 տարի։
Փարիզում նման մրցույթ անցկացվում է 2015 թվականից, բայց Ֆրանսիայի ամենահայտնի տեսարժան վայրում վազքը դառնում է ավելի տարածված։ Դրան մասնակցում են վազորդներ ոչ միայն Եվրոպայից, նաև Ամերիկայից և Ասիայից։
Եվրանյուզը գրում է, որ այս տարի ամենաարագը տղամարդկանց մեջ եղել է Լեհաստանից մարզիչ Պյոտր Լոբոձինսկին։ Նա «երկաթե տիկինը» բարձրացել է 7 րոպե 53 վայրկյանում։ Կանանց շրջանում ամենաարագը եղել է Ավստրալիայից Սյուզի Ուելսշեմը. նա վերջակետին հասել է 10 րոպե 16 վայկյանում։

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել