Թրամփը հայտարարել է, որ սպիտակամորթների ազգայնականությունը համաշխարհային սպառնալիք չի համարում
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ սպիտակամորթների ազգայնականությունն ամբողջ աշխարհում աճող սպառնալիք չի համարում՝ մեկնաբանելով սպիտակամորթների գերակշռության կողմնակիցների կատարած հրաձգությունը Նոր Զելանդիայի երկու մզկիթներում, գրում է The Guardian-ը:
Պատասխանելով լրագրողի հարցին այն մասին, թե արդյոք նա սպիտակամորթների ազգայնականությունը համաշխարհային սպառնալիք համարում է, Թրամփն ասել է. «Իրականում ոչ: Ես կարծում եմ, որ դա մարդկանց փոքր խումբ է, որոնք շատ լուրջ խնդիրներ ունեն: Ենթադրում եմ, որ եթե դուք նայեք Նոր Զելանդիայում կատարվածին, կարծում եմ՝ դա այդ դեպքն է: Ես այդ մասին դեռ բավականաչափ տեղեկացված չեմ»:
Ուրբաթ զինված անձինք ներխուժել էին Ալ Նուր եւ Լինվուդ մզկիթները, որտեղ այդ պահին հարյուրավոր մարդիկ կային եւ հրաձգություն սկսել: Հարձակման հետեւանքով, ըստ վերջին տվյալների, մահացել էր 49 մարդ, տասնյակ վիրավորներ տեղափոխվել են հիվանդանոցներ:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել