Էյֆելյան աշտարակի լույսերը կմարվեն՝ ի հիշատակ Նոր Զելանդիայում տեղի ունեցած ահաբեկչությունների զոհերի
Կեսգիշերին Փարիզի Էյֆելյան աշտարակի լուսավորությունը կմարվի՝ ի հիշատակ նորզելանդական Քրայսթչերչ քաղաքում մզկիթների վրա իրականացված հարձակման հետևանքով զոհվածների: INTERFAX.RU-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացրել է ֆրանսիական մայրաքաղաքի քաղաքապետ Անն Իդալգոն:
«Ի նշան այդ հարձակման զոհերի հանդեպ հարգանքի՝ կեսգիշերին մենք կմարենք Էյֆելյան աշտարակի լուսավորությունը», - իր թվիթերյան էջում գրել է Իդալգոն:
Հիշեցնենք, որ ուրբաթ ավելի վաղ Քրայսթչերչ քաղաքի կենտրոնական մզկիթներից մեկում հրաձգություն է տեղի ունեցել: Վերջին տվյալների համաձայն՝ հարձակման հետևանքով 49 մարդ է զոհվել, ևս 48-ը վիրավորվել են, որոնցից 20-ի վիճակը ծանր է:
Նոր Զելանդիայի ոստիկանությունը հայտնել է երկու մզկիթում տեղի ունեցած հրաձգության գործով 4 կասկածյալի ձերբակալության մասին: Նրանցից մեկին սպանության մեղադրանք է առաջադվել: Երկրի իշխանությունները հարձակումը որակել են որպես ահաբեկչություն:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել