Նոր Զելանդիայի հրաձիգի ինքնաձիգներից մեկի վրա վրացերեն գրառում է հայտնաբերվել
Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը համագործակցում է ռազմավարական գործընկերների հետ, որպեսզի մանրամսն տեղեկություններ ստանա Նոր Զելանդիայում ահաբեկչությունից հետո ձերբակալված անձանց եւ առգրավված զենքի մասին, հայտնում է «Նովոստի-Գուզիան»՝ վկայակոչելով ՊԱԾ հայտարարությունը:
Հիշեցնենք, որ Նոր Զելանդիայում անհայտ անձինք կրակոցներ էին արձակել Քրայսթչերչ քաղաքի 2 մզկիթում: Ըստ վերջին տեղեկությունների՝ հարձակման հետեւանքով զոհվել է 49 մարդ, եւս մոտ 20-ը տեղափոխվել է հիվանդանոցներ: Իշխանությունները տեղի ունեցածը ահաբեկչություն են անվանել: Ոստիկանությունն առայժմ ստույգ չգիտի, թե հարձակմանը քանի մարդ է մասնակցել, բայց արդեն 4 կասկածյալի է կալանավորել՝ 3 տղամարդու եւ մեկ կնոջ:
«Արտասահմանյան լրատվամիջոցներում հրազենի պահունակների լուսանկարներ են հրապարակվել, որն օգտագործվել է ահաբեկչական հարձակման ժամանակ: Դրանց վրա եղել են խորհրդանիշներ եւ տարբեր լեզուներով գրառումներ, այդ թվում՝ վրացերեն: ՊԱԾ-ն արդեն համագործակցում է ռազմավարական գործընկերների հետ՝ մանրամասն տեղեկություններ ստնալու համար»,- նշված է գերատեսչության հայտարարության մեջ:
Ահաբեկչական հարձակման հետ կապված՝ Պետանվտանգության ծառայությունը ցավակցություն է հայտնել Նոր Զելանդիայի բնակիչներին:
Հիշեցնենք, որ լրատվամիջոցներում հրապարակված զենքի պահունակների լուսանկարներում տարբեր լեզուներով գրառումներ կան: Դրանց վրա վրացերեն գրված են Դավիթ Աղմաշենեբելի թագավորի եւ Թամար թագուհու ամուսնու՝ Դավիթ Սոսլանի անունները: Դրանից բացի, ինքնաձիգի վրա ռուսերեն գրված էր՝ «Ճակատամարտ Քարգուլի մոտ 1770»՝ սա ռուս-թուրքական պատերազմին է վերաբերում, ինչպես նաեւ «Ճակատամարտ Բուլաիրի մոտ 1913»: Լրատվամիջոցներում կարծիք է հայտնվել, որ հրաձիգն այս կերպ նշել է «եվրոպական քաղաքակրթության կայացման առանցքային պահերը»:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել