Հելսինկիում կբացվի չիփսերի թանգարան
Հելսինկիում առաջիկայում կբացվի չիփսերի թանգարան։ Այն կգտնվի քաղաքի կենտրոնում՝ Էտու Տեելեի շրջանում։ Ներկայումս իրականացվում է թանգրանի բացման համար նախատեսված գումարի հանգանակությունը համացանցով։ Թանգարանում ցուցանմուշներ են լինելու ինչպես այժմ այսպես ասենք՝ գոյություն ունեցող, այնպես էլ անհետացած, այն է՝ արտադրությունից ինչ ինչ պատճառներով հանված չիփսերը։ Գաղափարի հեղինակները հույս ունեն, որ այդ կերպ կկարողանան հավաքել չիփսերի պատմության ամբողջական արխիվ։ Հանգանակությունը կշարունակվի մինչեւ մարտի վերջ։ Ներկայումս արդեն հավաքվել է հազար եվրո։ Ինչպես հայտնում է Helsingin Uutiset-ը, գաղափարի հեղինակը հիփ-հոփ ոճի կատարող Ֆեդի Կամարին է։ Նա հույս ունի հավաքել հինգ հազար եվրո եւ սկսել թանգարանի ստեղծման աշխատանքները։ Գարնան ընթացքում հավաքվելու է հարյուր տուփ տարբեր համերի չիփսեր, ինչպես ֆիննական, այնպես էլ արտասահմանյան արտադրողներից։ Կամարին հայտարարել է, որ չիփսերի մեծ սիրահար է եւ միշտ ձգտում է նոր համեր փորձել։

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել