Էրդողանը Նոր Զելանդիայի մզկիթներում տեղի ունեցած հրաձգությունը «հակաիսլամականության դրսևորում» է անվանել
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հակաիսլամականության բացահայտ դրսևորում է անվանել այսօր Նոր Զելանդիայի Քրայսթչերչ քաղաքի առնվազն երկու մզկիթում տեղի ունեցած հարձակումը, գրում է «ՀաբերԹյուրք»-ը:
«Իմ և երկրիս անունից ցավակցություններ եմ հայտնում Նոր Զելանդիայի ժողովրդին ու մուսուլման աշխարհին այս ցավալի միջադեպի կապակցությամբ, որն օրինակ է այսօր աշխարհում օր օրի աճող ռասիստականության ու հակաիսլամականության», - ասել է Էրդողանը:
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր Tert.am-ը, Քրայսթչերչ քաղաքի մզկիթներից մեկում այսօր առավոտյան կրակ բացած 28-ամյա Բրենթոն Տարանտը հարձակումից առաջ հրապարակած մի քանի էջանոց «մանիֆեստ»-ում իր «թիրախների» թվում նշել է նաև Էրդողանի, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի և Լոնդոնի առաջին մուսուլման քաղաքապետ Սադիկ Խանի անունները:
Հիշեցնենք, որ Նոր Զելանդիայի Քրայսթչերչ քաղաքում գտնվող երկու մզկիթում հրաձգության հետևանքով 49 մարդ է զոհվել: Հարձակումներին մասնակցության համար ձերբակալվել է 4 մարդ, այդ թվում՝ Բրենթոն Տարանտը: Վերջինս համացանցում մի քանի էջանոց «մանիֆեստ» է թողել, որում պատմել է իր մտադրությունների մասին: Մասնավորապես, նա նշել է, որ այս հրաձգությունը վրեժ է Եվրոպայում հազարավոր մահերի համար: Նա նաև իրեն ամրացված տեսախցիկով տեսանկարել է իր իրագործած ոճրագործությունը:
Նոր Զելանդիայի վարչապետ Ջասինդա Արդերնը հայտարարել է, որ Քրայսթչերչ քաղաքում տեղի ունեցած հարձակումը երկրի պատմության «ամենասև էջերից է»:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել