Նյու Յորքում մաֆիայի սիցիլիացի «դոն» է սպանվել
Նյու Յորքի Սթեթեն Այլենդ թաղամասում սպանվել է Գամբինո հանցավոր ընտանիքի պարագլուխ Ֆրենքի «Բոյ» Կալին, գրում է Daily Mail-ը՝ նկատելով, որ վերջին 30 տարվա ընթացքում սա Նյու Յորքում մաֆիայի «դոնի» առաջին սպանությունն է:
Վերջին անգամ Նյու Յորքում այսպիսի սպանություն տեղի էր ունեցել 1985թ., երբ Ջոն Գոտին սպանեց Գամբինո կլանի այն ժամանակվա պարագլուխ Փոլ Կաստելանոյին:
Նշվում է, որ անհայտ մեքենայից Կալիի ուղղությամբ կրակել են նրա տան դիմաց: Դեպքի վայր ժամանած ոստիկանությունը 53-ամյա հանցագործի մարմնում վեց փամփուշտ է հայտնաբերել:
Ծագումով սիցիլիացի Կալին ամուսնացած էր Ջոն Գամբինոյի զարմուհու հետ: Նա կլանի ղեկավար էր դարձել 2015թ.:
Ոստիկանության տվյալներով՝ Գամբինո կլանը Կալիի հովանու ներքո զբաղվում էր հերոինի և օքսիտոցինի թրաֆիքինգով: Իրավապահ շրջանակներում Կալին համարվում էր «հին դպրոցի դոն»:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել