Քաղաքապետ ընտրված այծի հետ երդմնակալության ժամանակ ամոթալի բան է կատարվել
Վերմոնտ նահանգի Ֆեյր Հեյվեն փոքրիկ քաղաքի նորընտիր քաղաքապետ է դարձել Լինկոլն այծը, որի հետ երդմնակալության ժամանակ ամոթալի բան է կատարվել։
Ինչպես հայտնում է USA.one-ը, առաջին խնդիրն առաջացել է, երբ քաղաքապետը չի ուզեցել հեռանալ այն բակից, որտեղ արածում էր։ Հազիվ է հաջողվել քաղաքի ղեկավարին տեղավորել պիկապի թափքում դրված վանդակի մեջ։
Ականատեսների խոսքերով, մինչ Լինկոլնին կտանեին քաղաքապետարան, նա բարձր մկկում էր, ներողություն՝ ողջունում էր իր ընտրողներին։ Քաղաքապետին երդմնակալության է բերել քաղաքի գանձապահ Սյուզան Դեշամը։
Քաղաքապետարանում նույնիսկ մտածել են, թե ինչպես պետք է այծը ստորագրի երդման տեքստի տակ։ Նրա կճղակը մտցրել են թանաքի մեջ, որից հետո Լինկոլնը տրորել է թուղթը՝ «ստորագրելով» այն։ Ճիշտ է, արարողության ավարտից ամնիջապես հետո ամոթալի դեպք է տեղի ունեցել՝ քաղաքապետ Լինկոլնը չի համբերել մինչեւ փողոց դուրս գա եւ իր կարիքները հենց քաղաքապետարանում է հոգացել։
Այս ամենը հենց այնպես չեն նախաձեռնել։ Քաղաքի մենեջեր Ջո Հանթերը դպրոցականների համար խաղահրապարակ կառուցելու համար փող հավաքելու գաղափար է հղացել։ Ընդամենը 5 դոլար համեստ վճարի դիմաց քաղաքի բոլոր երեխաները կարող էին քաղաքապետի պաշտոնում առաջադրել իրենց կենդանիների թեկնածությունը։ Լինկոլն այծը ընտրություններում հաղթել էր՝ ստանալով բացարձակ մեծամասնության ձայները։ Այսպիսի ընտրությունները խաղահրապարակի համար միջոցներ հավաքելու հնարավորություն են տվել։

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել