Հայկական անունով մարդիկ հաճախ հավելյալ ստուգումների են ենթարկվում սահմանն անցնելիս. ԱՄՆ Պետդեպը դատապարտել է Ադրբեջանին խտրական վերաբերմունքի համար
ԱՄՆ պետքարտուղարությունը Մարդու իրավունքների հարցով իր ամենամյա զեկույցում անդրադարձել է 2018-ին Ադրբեջանում տեղի ունեցած մարդու իրավունքների խախտումներին:
Պետքարտուղարության զեկույցում, մասնավորապես, նշվում է հայկական ծագում ունեցող անձանց նկատմամբ իրականացվող հավելյալ ստուգումների կամ երկիր մուտք գործելու արգելքի մասին:
«Հայկական անուններով մարդիկ հաճախ ենթարկվում են հավելյալ ստուգումների սահմանն անցնելիս և պարբերաբար մերժում են ստանում երկիր մուտք գործել: Քաղաքացիական հասարակության ակտիվիստները պնդում են, որ մի ողջ սերունդ է մեծացել՝ լսելով հայերի դեմ ուղղված ատելության խոսքը», - ասվում է Պետքարտուղարության զեկույցում:
Զեկույցում նշվում է նաև, որ ակտիվիստների փոխանցմամբ՝ երկրի կառավարությունն էթնիկ փոքրամասնություններին, ինչպես օրինակ՝ թալիշներին և լեզգիներին, դասագրքեր չի տրամադրում նրանց մայրենի լեզուներով:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել