Facebook-ում դեռ հստակ չեն սահմանել ծառայությունների աշխատանքի խափանման պատճառները
Facebook և Instagram սոցկայքերի ու WhatsApp մեսենջերի օգտատերերը նախօրեին բախվել են ծառայությունների աշխատանքի լուրջ խափանման խնդրին, որը շարունակվել է օրվա մեծ մասը:
Ինչպես նշում է BBC-ի ռուսական ծառայությունը, նշված ծառայությունների սեփականատերը հանդիսացող Facebook ընկերության համար սա աշխատանքային պատմության մեջ ամենախոշոր մասշտաբային խափանումներից մեկն է եղել: Հատկանշական է, որ ընկերությունում դեռ հստակ չեն սահմանել, թե որն է եղել սոցկայքերի ու մեսենջերների աշխատանքի խափանման բուն պատճառը:
Հայտնի է, որ Facebook-ը նմանատիպ խնդիրներ է ունեցել նաև 2008-ին, սակայն այդ ժամանակ սոցցանցն ուներ միայն 150 մլն օգտատեր: Այժմ նրանց թիվը հասնում է 2,3 մլրդ-ի (խոսքը միայն Facebook սոցցանցի օգտատերերի թվի մասին է - tert.am):
«Մենք տեղյակ ենք, որ որոշ մարդիկ դժվարություններ ունեն Facebook ընկերության հավելվածներից օգտվելիս: Մենք աշխատում ենք այդ խնդիրները հնարավորինս շուտ լուծելու ուղղությամբ», - ասված է ընկերության հաղորդագրության մեջ:
Միևնույն ժամանակ Instagram-ի թվիթերյան պաշտոնական էջում արդեն հայտնել են ծառայության աշխատանքի ամբողջական վերականգնման մասին:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել