«Կտտանքներ, ծանր, կյանքի համար վտանգ ներկայացնող բանտային պայմաններ, կամայական ձերբակալում». ԱՄՆ պետդեպը գնահատել է 2018թ. Հայաստանում մարդու իրավունքների վիճակը
Միացյալ Նահանգների պետքարտուղարության ժողովրդավարության, մարդու իրավունքների և աշխատանքի հարցերով բյուրոն անդրադարձել է 2018թ. Հայաստանում մարդու իրավունքների վիճակին:
Պետքարտուղարությունը նշում է, որ նախորդ տարվա դեկտեմբերի 9-ին կայացած ԱԺ արտահերթ ընտրություններն անցկացվել են հիմնարար ազատությունների նկատմամբ հարգանքի պայմաններում, վայելել են հասարակության լայն շերտերի վստահությունը, որն էլ պետք է պահպանել հետագա ընտրական բարեփոխումների միջոցով:
«Քաղաքացիական իշխանությունները պահպանել են արդյունավետ վերահսկողությունն անվտանգության ուժերի նկատմամբ»,-նշում են զեկույցի հեղինակները՝ ընդգծելով, որ դեկտեմբերի 9-ին Հայաստանն առաջին անգամ իրապես մրցունակ ընտրություններ անցկացրեց:
Ինչ վերաբերում է մարդու իրավունքների հարցերին, որոնց ամենայն մանրամասնությամբ անդրադարձել են Պետդեպում, ապա դրանք ներառում են՝ կտտանքներ, ծանր, կյանքի համար վտանգ ներկայացնող բանտային պայմաններ, կամայական ձերբակալում և բերման ենթարկում, լրագրողների նկատմամբ ոստիկանության կողմից բռնություն, հավաքների ազատության իրավունքին անվտանգության ուժերի ֆիզիկական միջամտում, քաղաքական գործընթացներին մասնակցության սահմանափակումներ, կառավարությունում կանոնավոր կոռուպցիա, ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների նկատմամբ հանցագործություններ, այդ թվում՝ բռնություն և սպառնալիքներ, սահմանափակ կարողություններով մարդկանց նկատմամբ ոչ մարդկային, տգեղ վերաբերմունք, մանկական աշխատուժի շահագործման վատագույն ձևեր:
Թվարկված կետերից յուրաքանչյուրի վերաբերյալ Պետքարտուղարությունը մանրակրկիտ վերլուծություն է ներկայացրել:
Միևնույն ժամանակ կառույցը նկատել է, որ նոր կառավարությունը քայլեր է ձեռնարկել չարաշահումը՝ հատկապես կառավարության բարձր մակարդակներում ու իրավապահ մարմիններում, պատժելու ուղղությամբ:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել