Իսրայելի վարչապետի որդին դիմել է Էրդողանին
Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուի որդին՝ Յաիր Նեթանյահուն, իր թվիթերյան միկրոբլոգում Թուրքիայի վերաբերյալ գրառում է արել՝ հիշատակելով նաև Հայոց ցեղասպանությունը:
«Եվ ես նրան (նկատի ունի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին-tert.am) կհիշեցնեմ, որ Ստամբուլ քաղաքն իրականում կոչվում է Կոստանդնուպոլիս: Նախքան թուրքական շրջափակումն այն հազար տարուց ավելի եղել է Բյուզանդական կայսրության մայրաքաղաքը և ուղղափառ քրիստոնեության կենտրոնը»,-գրել է վարչապետի որդին:
Նա հավելել է, որ Թուրքիայի նախագահին կհիշեցնի նաև հայերի ու մյուս ազգերի դեմ գործած ցեղասպանության մասին:
«Ես նրան նաև կհիշեցնեմ հույների, ասորիների և հայերի դեմ Թուրքիայի գործած ցեղասպանության մասին: Նրանք Փոքր Ասիայում բոլոր քրիստոնյաների էթնիկ զտում իրագործեցին»,-եզրափակել է Յաիր Նեթանյահուն:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր tert.am-ը, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պատասխանել է Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուին, որը նրան բռնապետ էր անվանել: Էրդողանը Նեթանյահուին «Իսրայելը ղեկավարող գող» է անվանել, ինչպես նաև մեղադրել նրան պաղեստինցի երեխաների մահվան համար:
«Հե՛յ, Նեթանյահո՛ւ, ուշքի՛ արի: Դու անխիղճ ես, 7 տարեկան պաղեստինցի երեխաներին սպանող անխիղճ ես: Քո ոստիկանը, քո զինվորը կոշիկով մտնում է մեր սրբավայրերը: Մի՛ սադրիր մեզ: Մենք ոչ մի հրեայի չենք ճնշել»,- ասել է Էրդողանը՝ հայտարարելով, որ Թուրքիան «մինչև իր վերջին շունչը» պայքարելու է Պաղեստինի հարցի լուծման համար:
Հիշեցնենք, որ Նեթանյահուն Twitter-ի իր պաշտոնական էջում կատարած գրառումներից մեկում Թուրքիայի նախագահին մեղադրել էր Իսրայելի ժողովրդավարության դեմ ոտնձգություն կատարելու համար ու «բռնակալ» անվանել նրան:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել