Արևելյան Ղուտայում գտնվել է ահաբեկիչների կողմից թողնված թունել՝ բազմաթիվ հնագիտական գտածոներով
Սիրիական հատուկ ծառայությունների աշխատակիցները մայրաքաղաք Դամասկոսի մերձակայքում հայտնաբերել են ահաբեկիչների կողմից թողնված հսկա թունել, որտեղ պահվել են հնագիտական բազմաթիվ կարևոր գտածոներ, այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
Թաքստոցը գտել են Արևելյան Ղուտայի Զամալկե քաղաքում, տարածքի ազատագրումից հետո ահաբեկիչները լքել են քաղաքը՝ հետևում թողնելով նաև մաքսանենգության նպատակով գողացված պատմական արվեստի նմուշներ, դրանց թվում են հնագույն քանդակներ:
Հիշեցնենք, որ 2018-ի գարնանը սիրիական բանակը հայտարարեց Արևելյան Ղուտայի տարածքն ամբողջությամբ իրենց ենթակայության տակ վերցնելու մասին:
Մինչ օրս սիրիացի զինվորականները շարունակում են այստեղ գտնել ահաբեկիչների թողած բազմաթիվ թունելներ, որոնք հիմնականում լի են տարբեր զինատեսակներով: Թունելների մի մասը հատուկ գործողությունների շրջանակներում ոչնչացվում է:


















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Էստոնիան այս տարի պլանավորում է դեսպանություն բացել Երևանում
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Հունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է
Պուտինը պատասխանել է Մելանյա Թրամփի նամակին
Գողություններ կատարած տղամարդիկ ձերբակալվել են․ Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը (տե...
Թուրքիայի հետ սահմանի բացումը դրական ազդեցություն կունենա տնտեսության վրա. փոխնախարարն այցելել է Մար...