ԱՊՀ երկրների բանակների շտաբների պետերը Մոսկվայում կքննարկեն անօդաչու սարքերի դիմակայության հարցերը
Մոսկվայում հինգշաբթի տեղի է ունենում ԱՊՀ երկրների զինված ուժերի շտաբների պետերի կոմիտեի հերթական նիստը՝ ՌԴ ԳՇ պետ Վալերի Գերասիմովի նախագահությամբ։ Այս մասին տեղեկացրել են ՌԴ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունում։
«Ադրբեջանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի եւ Ուզբեկստանի պատվիրակությունների ղեկավարները կքննարկեն փոխգործակցության հարցերը ռազմական ոլորտում»,- ասվում է հաղորդագրությունում։
«Մասնավորապես, կքննարկվեն անօդաչու թռչող սարքերի կիրառության եւ դրանց դիմակայելու, զինված ուժերի տեղագրական ապահովման ոլորտում համագործակցության զարգացման հարցերը, նախանշվել են համատեղ միջոցառումներ գալիք տարվա համար։ Բացի այդ, նախատեսվում է քննարկել պաշտպանության եւ անվտանգության ոլորտում համագործակցության՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի համալիր»,- հավելել են մամուլի ծառայությունում։

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել