Թմրաբարոնը դատի է տվել Մեքսիկայի նախկին նախագահին
«Գաճաճ» մականունով հայտնի թմրաբարոն Խոակին Գուսման Լոերայի պաշտպանությունը Մեքսիկայի գլխավոր դատախազություն է դիմել քրեական հայցով ընդդեմ Մեքսիկայի նախկին նախագահ Էնրիկե Պենյա Նյետոյի՝ կապված ԱՄՆ նրա արտահանձնմանը նախորդած դատավարական խախտումների հետ, հայտնել է նրա փաստաբան Խոսե Լուիս Մեսան, փոխանցում է Politica Online-ը:
Գաճաճին բռնել էին 2016 թվականին Պենյա Նյետոյի վարչակազմի օրոք, իսկ մեկ տարի հետո հանձնել ԱՄՆ-ին, որտեղ մի քանի նահանգներ անմիջապես նրան մեղադրանքներ էին առաջադրել ԱՄՆ կոկաին մատակարարելու, ապօրինի զենք պահելու եւ սպանություններ կազմակերպելու համար: Վերջերս Նյու Յորքի դատարանը Գուսմանին մեղավոր էր ճանաչել մեղադրանքի բոլոր 10 կետերով, նրան սպառնում է ցմահ ազատազրկում:
Ըստ Գաճաճի փաստաբանի՝ մի շարք սխալներ են թույլ տվել ինչպես Պենյա Նյետոյի կառավարությունը, այնպես էլ ԱՄՆ-ում:
Նրա կարծիքով՝ Գաճաճը պետք է տարվեր Մեքսիկային սահմանակից Կալիֆոռնիա կամ Տեխաս, սակայն նրան Նյու Յորք են տարել, որով խախտել են Մեքսիկայի եւ ԱՄՆ-ի միջեւ ստորագրված արտահանձնման մասին համաձայնագիրը: Դրանից բացի, արտահանձնումից առաջ չի պահպանվել Գաճաճին կալանավորելու հիմք դարձած 8 հանցագործություններով նրան Մեքսիկայի դատարանում դատելու անհրաժեշտության մասին կետը:
Մեսան նաեւ շնորհակալություն է հայտնել Մեքսիկայի ներկայիս նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորին աջակցությանհ համար, որը նա խոստացել է ցույց տալ Գաճաճի ընտանիքին: Փետրվարի վերջին Օբրադորը խոստացել էր թմրաբարոնի հարազատներին օգնել ստանալ հումանիտար վիզաներ ԱՄՆ ուղեւորվելու եւ նրան տեսակցելու համար:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել