Թրամփը ծաղրել է պնդումներն այն մասին, որ իր կինը նմանակ ունի
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ծաղրել է պնդումներն այն մասին, որ իր կինը՝ Մելանյա Թրամփը, նմանակ ունի, որը երբեմն կնոջ փոխարեն ուղեկցում է նրան ուղեւորությունների ժամանակ, գրում է AFP-ն:
Տարօրինակ պնդումն այն մասին, որ Մելանյա Թրամփին փոխարինում է մեկ այլ կին, որը թաքնվում է մեծ արեւապաշտպան ակնոցների տակ, հայտնվել էր անցյալ շաբաթ, երբ Թրամփները Ալաբամա էին մեկնել:
«Ֆեյք լուրերը դավադրության տեսություն են առաջ քաշել այն մասին, որ իրականում Ալաբամայում ինձ Մելանյան չէր ուղեկցում: Ժամանակին զուգընթաց նրանք ավելի խելահեղ են դառնում» - Թվիթերում գրել է նա:
Նմանակների գոյության մասին վարկածը հայտնվել էր 2017 թվականին, սակայն «ջրի երես էր դուրս եկել» շաբաթվա սկզբին, երբ ABC հեռուստաալիքի առավոտյան շոուի մասնակիցները այն նվիրել էին Ալաբամա ուղեւորության ժամանակ առաջին տիկնոջ արտաքին տեսքի մասին համացանցի օգտատերերի գրառումների վերլուծությանը:
Առաջին տիկնոջ մամուլի քարտուղար Ստեֆանի Գրիշամը շոուն «ամոթալի է» անվանել:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել