Սաակաշվիլին Ուկրաինայի իշխանություններին կոչ է արել «ճամպրուկները հավաքել»
Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին պատասխանել է Ուկրաինայի Ռադայի փոխխոսնակ Իրինա Գերաշչենկոյին, որը քննադատել էր Ուկրաինա վերադառնալու նրա որոշումը: Այս մասին Սաակաշվիլին գրել է իր ֆեյսբուքյան էջում, փոխանցում է Gazeta-ն:
Սաակաշվիլին հայտարարել է, որ Ուկրաինայի քաղաքացի է, եւ «տուն» է վերադառնում: Նա ընդգծել է, որ հարգում է ուկրաինական օրենքները՝ ի տարբերություն ուկրաինական «հանցավոր ռեժիմի» ներկայացուցիչների:
«Ես հասկանում եմ, որ չեք ցանկանում ձեզ խանգարեն գողանալ, բայց դուք Ուկրաինան արդեն հասցրել եք Եվրոպայի ամենաաղքատ երկրի վիճակին, գուցե բավակա՞ն է մարդկանց կերակրել ձեր հեքիաթներով եւ ժամանակն է սկսել ճամպրուկները հավաքել»,- վրդովվել է Սաակաշվիլին
Նա նաեւ ներկայիս կառավարության «անփառունակ իշխանավարման» մոտալուտ ավարտ է կանխագուշակել:
Սաակաշվիլին հայտարարել էր ապրիլի 1-ին Ուկրաինա վերադառնալու որոշման մասին: Դրանից հետո նրան քննադատել էր Գերաշչենկոն՝ նրան «շրջմոլիկ» անվանելով:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել