Գերմանիայի իշխանությունները կկրճատեն Վենեսուելայում իրենց դիվանագետների թիվը
Գերմանիայի իշխանությունները կկրճատեն Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասում իրենց դիվանագետների թիվը: Այս մասին հայտարարել է Գերմանիայի ԱԳՆ ներկայացուցիչ Ռայներ Բրոյլը, գրում է ՏԱՍՍ-ը:
«Բարդ պայմանների, անվտանգության հետ կապված իրավիճակի հետագա վատթարացման կապակցությամբ Գերմանիայի ԱԳՆ-ն որոշում է ընդունել կրճատել Կարակասում դեսպանատան անձնակազմի թիվը», - ասել է նա՝ չմանրամասնելով, թե որքանով կկրճատվի աշխատակիցների թիվը:
«Կարակասում մնացող աշխատակիցները ըստ հնարավորության կշարունակեն օգնել Վենեսուելայում Գերմանիայի քաղաքացիներին», - հավելել է Բրոյլը:
Ավելի վաղ Վենեսուելայի իշխանությունները անցանկալի անձ էին հայտարարել Գերմանիայի դեսպան Դանիել Կրիներին՝ «երկրի ներքին գործերի միջամտության պատճառով»: Գերմանիայի ԱԳ նախարար Հայկո Մաասը այդ կապակցությամբ որոշում էր ընդունել Կրիներին հետ կանչել հայրենիք խորհրդակցությունների համար: Նա արդեն ժամանել է Գերմանիա:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել