Չինաստանը ԵՄ-ին կոչ է արել «շահավետ մրցակցությունը» չվերածել «հակամարտության»
Չինաստանը Եվրոպական միությանը կոչ է արել երկու գործընկերների միջեւ «շահավետ մրցակցությունը» չվերածել «հակամարտության»։ Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Բրյուսելը մտադրվել է անցնել Պեկինի հետ ավելի ագրեսիվ հարաբերությունների՝ հայտնում է AP-ը։
Նախօրեին բարձրաստիճան եվրոպական քաղաքական գործիչները հրապարակել են Պեկինի հետ հարաբերությունների 10 կետից բաղկացած պլան՝ կապված չինական ներդրումների եւ հույժ կարեւոր ենթակառուցվածքների վրա ազդեցության հետ։
Չինաստանը միաժամանակ ե՛ւ գործընկեր ե՛ւ «տնտեսական մրցակից է տեխնոլոգիական առաջատարության հարցում, ե՛ւ համակարգային մրցակից, որն առաջ է քաշում կառավարման այլընտրանքային մոդելներ»՝ հայտարարել է ԵՄ-ն՝ ընդհանուր գծերով ներկայացնելով իր պլանը։
Չինաստանի արտգործնախարարության ներկայացուցիչ Լու Կանգը ի պատասխան հայտարարել է, որ գլոբալիզացիայի դարաշրջանում տարատեսակ տնտեսական համակարգերի միջեւ գոյություն կունենա բարենպաստ մրցակցություն։ «Մենք չենք ուզում, որ մրցակցությունը վերածվի հակամարտության»,- ասել է նա։
Նրա խոսքերով, Պեկինը հուսով է, որ Բրյուսելը կարող է տեսնել «Չինաստանի բարեփոխումների ու անկեղծության նոր փուլը, եւ Չինաստանի հետ արդար եւ ռացիոնալ աշխատել Չինաստան-ԵՄ հարաբերությունների առաջխաղացման ուղղությամբ»։

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել