Mercer-ի՝ կյանքի որակի առումով 2019թ.-ի լավագույն քաղաքների ցանկում Երևանն առաջ է անցել Թբիլիսիից և Բաքվից
Mercer միջազգային խորհրդատվական ընկերությունը ներկայացրել է կյանքի որակի առումով 2019թ.-ի լավագույն քաղաքների վարկանշային աղյուսակը:
Ցանկը կազմելու համար հաշվի են առնվել մի շարք գործոններ, այդ թվում՝ քաղաքների տրանսպորտային ենթակառուցվածքը, բժշկության ոլորտը, կրթությունը, ինչպես նաև տվյալ քաղաքի սոցիալ-մշակութային, տնտեսական և քաղաքական միջավայրը:
Ուսումնասիրվել են նաև քաղաքների բնակիչների անձնական անվտանգությունը, հանցագործությունների մակարդակը, լրատվամիջոցների ազատությունը, անձնական ազատությունների սահմանափակումները և իրավապահ մարմինների աշխատանքը:
Աղյուսակում ընդհանուր առմամբ 231 քաղաք է ընդգրկվել: Արդեն 10-րդ տարին անընդմեջ ցանկը գլխավորում է Ավստրիայի մայրաքաղաք Վիեննան: Երկրորդ տեղում Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքն է, երրորդում՝ Վանկուվերը (Կանադա):
Երևանն աղյուսակի 170-րդ հորիզոնականում է: Հարևան երկրների քաղաքներից Բաքուն 195-րդ, Ստամբուլը՝ 130-րդ, Թեհրանը՝ 199-րդ, իսկ Թբիլիսին՝ 187-րդ տեղում է: Վարկանշային աղյուսակը եզրափակում է Իրաքի մայրաքաղաք Բաղդադը:
Անձնական անվտանգության առումով լավագույն քաղաքը, ըստ Mercer-ի, Լյուքսեմբուրգն է, որին հետևում են Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկին և շվեյցարական Բազել քաղաքը:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել