Հայտնի են հանգստյան օրերն անցկացնելու առումով Եվրոպայի ամենաէժան քաղաքները
Բրիտանական The Sun պարբերականը վերջերս հրապարակել է հանգստյան օրերն անցկացնելու առումով եվրոպական ամենաէժան քաղաքների ցանկը:
Ցանկը կազմվել է ըստ Post Office Travel Money-ի ծախսերի ամենամյա բարոմետրի: Ուսումնասիրված 48 քաղաքների համար սահմանվել է երկօրյա հանգստի ծախսերի չափը, որը ներառում է հյուրանոց, երկու հոգու համար ընթրիք, խմիչք, տեսարժան վայրեր այցելություն, ուղևորություններ քաղաքային տրանսպորտով և այլն:
Աղյուսակը գլխավորել է Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսը, որտեղ երկօրյա հանգիստ կարելի է կազմակերպել` մեկ անձի հաշվով ծախսելով ընդամենը 170 եվրո: Երկրորդ տեղում Սերբիայի մայրաքաղաք Բելգրադն է՝ 175 եվրո ցուցանիշով, որին հաջորդում է Լեհաստանի մայրաքաղաք Վարշավան՝ 185 եվրո:
Ցանկում ընդգրկվել են նաև Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվան (217 եվրո) և Չեխիայի մայրաքաղաք Պրահան (220 եվրո):
Ուսումնասիրության շրջանակում ներկայացվել են նաև այն քաղաքները, որտեղ հանգստի գներն անցած տարվա համեմատ նվազել են: Այսպիսով՝ հանգիստը Վենետիկում էժանացել է ավելի քան 23%-ով, Նիդեռլանդների մայրաքաղաք Ամստերդամում՝ 17%-ով: Չնայած դրան՝ այն շարունակում է Եվրոպայի ամենաթանկ քաղաքների շարքին դասվել, իսկ ամենաթանկն այս պահի դրությամբ Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնն է:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել