Տիմոշենկոն նախընտրական մրցապայքարում իր տեղը զիջել է Պորոշենկոյին, առաջատարը շարունակում է մնալ ուկրաինացի շոումեն Զելենսկին
Ուկրաինայի գործող նախագահ Պյոտր Պորոշենկոն նախընտրական մրցապայքարում առաջ է անցել երկրի նախկին վարչապետ, ընդդիմադիր «Հայրենիք» կուսակցության առաջնորդ Յուլիա Տիմոշենկոյից, որն ավելի վաղ իր վարկանիշով փոքր տոկոսային տարբերությամբ առաջ էր անցել Պորոշենկոյից:
Ինչպես գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, նախընտրական մրցապայքարը շարունակում է գլխավորել ուկրաինացի շոումեն և հումորիստ Վլադիմիր Զելենսկին, որի օգտին, ըստ վերջին հարցումների, պատրաստ է քվեարկել քաղաքացիների 27.7 տոկոսը:
«Սոցիս» կենտրոնի անցկացրած հարցումները ցույց են տալիս, որ Զելենսկիին հաջորդում է գործող նախագահ Պորոշենկոն, որն ունի հարցվածների 19.6 տոկոսի վստահությունը:
Տիմոշենկոյի օգտին պատրաստ է ձայն տալ հարցվածների միայն 14.8 տոկոսը:
Հիշեցնենք, որ Ուկրաինայում նախագահական ընտրությունները կանցնեն մարտի 31-ին:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել