«Դրանք թռչելու համար չափազանց բարդ են դառնում». Թրամփը քննադատել է ժամանակակից ինքնաթիռները
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննադատության է ենթարկել ժամանակակից ինքնաթիռները՝ հաշվի առնելով դրանց կառավարման բարդությունները:
«Ինքնաթիռները թռչելու համար չափազանց բարդ են դառնում: Դրանք կառավարելու համար այլևս օդաչուներ պետք չեն, այլ պետք են Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի համակարգչային տեխնոլոգիաների մասնագետներ»,- գրել է նախագահը թվիթերյան իր էջում:
Թրամփի կարծիքով՝ բարդության բարձր մակարդակը վտանգ է ստեղծում:
«Չգիտեմ՝ դուք ոնց, բայց ես չեմ ցանկանում, որ իմ օդաչուն Ալբերտ Էյնշտեյնը լինի: Ես ցանկանում եմ հրաշալի, պրոֆեսիոնալ օդաչուների տեսնել, որոնք տեխնիկապես ինքնաթիռի կառավարումն արագ ու հեշտ կերպով իրենց ձեռքը վերցնելու հնարավորություն ունեն»,- նշել է Միացյալ Նահանգների ղեկավարը:
Այս մեկնաբանությունն արվել է «Եթովպական ավիաուղիներ»-ի՝ մարտի 10-ին Boeing 737 Max 8 օդանավի վթարի ֆոնին, որը 157 մարդու կյանք է խլել:
Դեպքից 4 ամիս առաջ նույն մոդելի օօդանավը կործանվել էր Ինդոնեզիայում, ինչի հետևանքով 189 մարդ էր զոհվել:
Ըստ հետաքննության նախնական տվյալների՝ այդ մոդելի օդանավերը կարող են սխալվել օդի հոսքի տվյալները վերծանելիս և ինքնուրույն իջեցնել օդանավի քթամասը:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել