Սահմանապահները չեն պատրաստվում ապրիլին Ուկրաինա թողնել Սաակաշվիլուն
Ուկրաինացի սահմանապահները թույլ չեն տա, որպեսզի Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին ապրիլի 1-ին՝ պետության ղեկավարի ընտրությունների հաջորդ օրը, մտնի Ուկրաինայի տարածք։ Այս մասին ասել է Պետական սահմանապահ ծառայության խոսնակ Օլեգ Սլոբոդյանը։
«Սույն անձը Ուկրաինայի քաղաքացի չէ, եւ մինչեւ 2021 թվականը նրա Ուկրաինա մուտքի համար հիմքեր չկան»,- ասել է Սլոբոդյանը «Ուկրաինա ВВС»-ին։
Ավելի վաղ Սաակաշվիլին, ի հաստատումն Ուկրաինա վերադառնալու մասին իր խոսքերի, ցույց էր տվել էլեկտրոնային տոմսը ուկրաինական հեռուստաալիքներից մեկով։
2015 թվականի մայիսին Սաակաշվիլին ստացել է Ուկրաինայի քաղաքացիություն, 2015 թվականի դեկտեմբերին դադարեցվել է նրա վրացական քաղաքացիությունը։ 2017 թվականի հուլիսի 26-ին Պյոտր Պորոշենկոն զրկեց Սաակաշվիլուն Ուկրաինայի քաղաքացիությունից։ 2018 թվականի փետրվարի 12-ին Վրաստանի նախկին նախագահը կալանվեց Կիեւում, իսկ հետո արտաքսվեց Լեհաստան։ Այնտեղ նա հայտարարեց, թե չի հրաժարվի Ուկրաինա վերադառնալու փորձերից։ Ուկրաինայի Պետական սահմանապահ ծառայությունն արգելել է Սաակաշվիլուն մինչեւ 2021 թվականը մտնել երկիր։

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել