Թաթարստանում Պուտինի նկարով շիրմաքար են կանգնեցրել (լուսանկար)
Ռուսաստանի Դաշնության կազմի մեջ մտնող Թաթարստանի Հանրապետության Նաբերեժնիե Չելնի քաղաքում մարտի 10-ին օրինապահ մարմինները ձերբակալել են տեղացի ակտիվիստ Քարիմ Յամադաևին, որը կասկածվում է տեղի քննչական կոմիտեի մուտքի մոտ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նկարով շիրմաքար տեղադրելու համար, գրում է kommersant.ru-ն:
Telegram-ի «Бессрочка | Челны» անվամբ էջում հայտնվել է շիրմաքարի լուսանկարը:
«Պուտինը թաղեց ազատ համացանցը, իսկ Նաբերեժնիե Չելնիի բնակիչները թաղեցին Պուտինին»,- ասված է լուսանկարի մեկնաբանության մեջ:
Յամադաևի նկատմամբ, որը մասնակցել է ՌԴ-ում համացանցի ազատության սահմանափակման դեմ բողոքի ցույցերին, ցույցերի անցկացման կարգի շարունակական խախտման հոդվածով արձանագրություն է կազմվել:
Ինքը՝ կասկածյալը, հրաժարվել է ալիբի ներկայացնելուց՝ վախենալով, որ իր անմեղության մասին վկայող անձանց կարող են մեղսակից դարձնել: Ձերբակալվածի խոսքով՝ որպես ոստիկանության աշխատակիցներ ներկայացած անհայտ անձինք ավելի վաղ սպառնացել են «խնդիրներ ստեղծել» իր հարազատների և ընտանիքի համար, ինչպես նաև իր աշխատավայրում:


















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել