Վրաստանի տարածքով Հայաստան մատակարարվող ռուսական գազի տրանզիտի գինը բարձրացել է
Վրաստանի էկոնոմիկայի եւ կայուն զարգացման փոխնախարար Նաթիա Տուրնավան ներկայացրել է վրացական տարածքով Հայաստանին գազի մատակարարման տրանզիտի մասին ռուսական «Գազպրոմ» ընկերության հետ համաձայնագրի մանրամասները՝ հայտնում է «Sputnik-Գրուզիա»-ն։
«Չնայած շատ բարդ եւ շարունակական բանակցություններին՝ մենք ղեկավարվել ենք երկու հիմնական սկզբունքներով, եւ երկուսն էլ պահպանվել են։ Առաջին հերթին՝ դա էներգետիկ անկախությունն է եւ Վրաստանի անվտանգությունը»,- ճեպազրույցում ասել է Տուրնավան։
Նրա խոսքերով, վրացական կողմին հաջողվել է հասնել որոշակի հաջողությունների։ Նա նշել է, որ տրանզիտի արժեքը մեծացել է, իսկ ռուսական գազի գնման արժեքը՝ նվազել։ «Դա այն դեպքում, եթե մասնավոր բիզնեսը հետաքրքրվի այդ այլընտրանքով»,- նշել է փոխնախարարը։
Ինչ վերաբերում է գներին, Տուրնավան, դրանք չի հստակեցրել։ «Թվեր ասել ես չեմ կարող։ Հենց դա է կոմերցիոն գաղտնիքի էությունը, որպեսզի որոշակի թվեր չնշվեն, սակայն ես ասում եմ դինամիկայի մասին, որը երկու դեպքում էլ մեր օգտին է»,- ընդգծել է նա։

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել