Գերմանիան իր օդային տարածքը փակում է Boeing 737 MAX 8 ինքնաթիռների համար
Եթովպիայում Boeing 737 MAX 8 ինքնաթիռի կործանումից հետո Գերմանիայի օդային տարածքը կփակվի այդ տեսակի օդանավի համար: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է երկրի տրանսպորտի նախարարության ներկայացուցիչը:
Ավելի վաղ գերմանական Tui խոշորագույն տուր-օպերատորը հրաժարվել է Boeing 737 MAX 8-ի օգտագործումից:
Մեծ Բրիտանիայի քաղավիացիայի վարչությունը նույնպես որոշում է կայացրել ժամանակավորապես դադարեցնելու Boeing 737 MAX ինքնաթիռի օգտագործումը:
Հիշեցնենք, որ ամերիկյան Boeing 737 MAX մոդելի ինքնաթիռի օգտագործումից հրաժարվել են Սինգապուրը, Ավստրալիան, Վիետնամը, Օմանը, Չինաստանը:
Բացի դրանից, լատինամերիկյան 3 ավիաընկերություն ժամանակավորապես դադարեցրել է Boeing 737 MAX ինքնաթիռների օգտագործումը:
Ethiopian Airlines ավիաընկերության Boeing 737 MAX 8 օդանավը կործանվել էր մարտի 10-ին Ադիս Աբեբայից Նայրոբի թռիչքի ժամանակ՝ օդ բարձրանալուց 6 րոպե անց: Օդանավում գտնվող 157 ուղևորն ու անձնակազմի անդամը զոհվել են:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել