Եվրախորհրդարանը ԵՄ-ի եւ Ռուսաստանի հարաբերությունների մասին բանաձեւ է ընդունել
Եվրախորհրդարանը ԵՄ-ի եւ Ռուսաստանի հարաբերությունների մասին բանաձեւ է ընդունել։ Ինչպես հայտնում է DW-ն, դրան Ստրասբուրգում կողմ են քվեարկել 402 եվրապատգամավորներ։ Դեմ են հանդես եկել 163 խորհրդարանականներ, 89-ը ձեռնպահ են մնացել։ Բանձեւի տեքստը կազմվել է լատվիացի պատգամավոր Սանդրա Կալնիետեի զեկույցի հիման վրա։
Բանաձեւի համաձայն, Ռուսաստանն այլեւս չի կարող Եվրամիության ռազմավարական գործընկեր ճանաչվել։ Դրա հիմնական պատճառը Մոսկվայի կողմից միջազգային իրավունքը եւ դեմոկրատական սկզբունքները խախտելն է։
Դրանից ելնելով՝ Եվրախորհրդարանը համարում է, որ «ԵՄ-ն չի կարող դիտարկել գործերի սովորական ընթացքին վերադարձը, քանի դեռ Ռուսաստանն ամբողջությամբ չի իրականացրել մինսկյան համաձայնագրերը եւ չի վերականգնել Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը»։
Ինչ վերաբերում է «Հյուսիսային հոսք-2» գազատարին, ապա բանաձեւում նշվում է, որ այն կմեծացնի Եվրամիության կախումը Ռուսաստանի գազի մատակարարումներից։ Գազատարը նաեւ «սպառնում է ԵՄ-ի ներքին շուկային եւ չի համապատասխանում ԵՄ էներգետիկ քաղաքականությանը եւ նրա ռազմավարական շահերին, այդ պատճառով այն (գազատարի կառուցումը) պետք է դադարեցվի»։

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել