Եվրախորհրդարանը Ժան Մարի Լը Պենին զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունից
Եվրախորհրդարանը քվեարկել է «Ազգային ճակատ» ֆրանսիական ծայրահեղ աջ կուսակցության հիմնադիր Ժան Մարի Լը Պենին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու օգտին՝ Եվրախորհրդարանում ֆիկտիվ աշխատատեղերի ստեղծման մասին գործի կապակցությամբ: Համապատասխան բանաձեւով քվեարկությունը կայացել է երեքշաբթի Ստրասբուրգի նստաշրջանում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Պատգամավորները նաեւ կողմ են արտահայտվել պատգամավոր Դոմինիկ Բիլդին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու համար: Նա ներգրավված է նույն գործում:
Բանաձեւում ասվում է, որ 2018 թվականի սեպտեմբերին Ֆրանսիայի Արդարադատության նախարարությունը դիմել է եվրոպացի պատգամավորներին Լը Պենին անձեռնմխելիությունից զրկելու համար՝ Եվրախորհրդարանում ֆիկտիվ աշխատատեղերի ստեղծման մասին գործի հետաքննության կապակցությամբ:
Քաղաքական գործիչը կասկածվում է որոշակի սխեմայի ստեղծման մեջ. որոշ աշխատակիցներ, որոնք «Ազգային ճակատի» պատգամավորների օգնականներ են, իրականում չեն աշխատել Եվրախորհրդարանում, իսկ նրանց աշխատավարձերն անմիջականորեն փոխանցվել են կուսակցության գանձարան:
2018 թվականի հունիսին Լը Պենը հրաժարվել էր ընդունել նրանից ցուցմունքներ վերցնելու համար ժամանած Կոռուպցիայի եւ ֆինանսական խախտումների դեմ պայքարի գլխավոր վարչության երկու աշխատակիցներին՝ իր մերժումը պատճառաբանելով պատգամավորական անձեռնմխելիությամբ: ԵՄ դատարանն ավելի վաղ հայտնել էր, որ Լը Պենը պարտավոր է Եվրախորհրդարանին 320 հազար դոլար վերադարձնել, որոնք անհիմն կերպով ստացվել են օգնականների աշխատավարձերի տեսքով:՚
Կուսակցության ներկայացուցիչների կողմից Եվրախորհրդարանում ֆիկտիվ աշխատատեղերի ստեղծման մասին գործը քննիչների կողմից սկսվել էր 2016 թվականին:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել