Վենեսուելան ամերիկացի դիվանագետներին 72 ժամ է տվել երկրից հեռանալու համար
Վենեսուելայի իշխանությունները ԱՄՆ դիվանագետներին 3 օր են տվել լատինաամերիկյան երկրի տարածքը լքելու համար, հայտարարել է Վենեսուելայի ԱԳ նախարար Խորխե Արեասան, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Ամերիկյան դիվանագիտական անձնակազմը պետք է 72 ժամում լքի Վենեսուելայի տարածքը»,- իր Twitter-յան էջում նշել է Արեասան:
Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոնպեոն հայտարարել էր, որ ԱՄՆ-ն մտադիր է Կարակասում մնացած բոլոր դիվանագետներին ընթացիկ շաբաթվա ընթացքում հետ կանչել, քանի որ Վենեսուելայում նրանց ներկայությունը համարում են իրենց քաղաքականությունը զսպող գործոն: Ընդ որում՝ նա չէր հստակեցրել, թե կոնկրետ ինչի մեջ է տեսնում զսպող գործոնը:
Երբ հունվարի 24-ին դեսպանատան անձնակազմի մեծ մասը հետ էր կանչվել, Պոմպեոն հայտարարել էր, որ ԱՄՆ-ն Վենեսուելայի հետ հարաբերությունները չի դադարեցրել, չնայած Վաշինգտոնն այլեւս չի ճանաչում Նիկոլաս Մադուրոյի ղեկավարած իշխանություններին: Նա նաեւ հայտարարել էր, որ Մադուրոն ԱՄՆ-ի համար կորցրել է ամերիկյան դիվանագետական ներկայությունը թույլ տալու կամ արգելելու իրավունքը: ԱՄՆ կողմից ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոյին Վենեսուելայի ղեկավար ճանաչելուց հետո Մադուրոն հայտարարել էր ԱՄՆ-ի հետ դիվանագիտական եւ քաղաքական հարաբերությունների խզման մասին:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն ձգտում է կոալիցիա ստեղծել Վենեսուելայում իշխանափոխության համար: Մոսկվան հույս էր հայտնել, որ Վենեսուելա ռազմական ներխուժման հարցում ԱՄՆ-ում կգերիշխի ողջախոհությունը:
Հունվարի 21-ին Վենեսուելայում Մադուրոյի դեմ բողոքի զանգվածային ցույցեր էին սկսվել՝ նրա երդմնակալությունից կարճ ժամանակ անց: Անկարգությունները սկսվելուց հետո ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոն իրեն հռչակել էր պետության ժամանակավոր ղեկավար: ԱՄՆ գլխավորությամբ Արեւմուտքի մի շարք երկրներ հայտարարել էին Գուայդոյին ճանաչելու մասին: Մադուրոն, իր հերթին, խորհրդարանի ղեկավարին անվանել էր ԱՄՆ խամաճիկ: Ռուսաստանը, Չինաստանը եւ մի շարք այլ երկրներ Մադուրոյին աջակցել էին որպես լեգիտիմ նախագահի:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել