ՌԴ պաշտպանության նախարարությունը կդնի «ինքնիշխան ինտերնետի» հիմքը
Ռուսաստանի Զինված ուժերը կստեղծեն կապի բազմասերվիս տրանսպորտային ցանց (ԲՍՏՑ), որը կդառնա «ինքնիշխան ինտերնետի» հիմքը, տեղեկացնում է «Իզվեստիա»-ն՝ հղում կատարելով պաշտպանության նախարարությանը։
Գերատեսչության տվյալներով՝ ԲՍՏՑ-ն լիովին պատրաստ կլինի երկու տարի հետո, իսկ 2019-ի վերջին արդեն ավարտված կլինի այդ աշխատանքի առաջին փուլը։ Նշվում է, որ կստեղծվի սեփական որոնողական համակարգ։ ԲՍՏՑ-ն կունենա պաշտոնատար անձանց գործողությունների հաշվառման էլեկտրոնային շտեմարան եւ օգտատերերի նույնականացում։
Ցանցը լիովին փակ կլինի համաշխարհային ինտերնետի առջեւ եւ չի ունենա նրա հետ թրաֆիկի փոխանակման կետեր, իսկ կարեւոր տեղեկատվությունը կպահվի պաշտպանության նախարարության սերվերներում։ Նախարարությունն արդեն սկսել է տվյալների մշակման տարածքային բաշխիչ կենտրոններ ստեղծել։
Զինվորականները մտադիր են օպտիկամանրաթելային մալուխն անցկացնել Արկտիկայով։ Ներկայում նրանք սկսել են գծեր քաշել ՌԾՈւ եւ ափամերձ զորքերի համար։ Տեղեկատվության արագ եւ անվտանգ փոխանցման համար ԲՍՏՑ-ն կունենա կառավարման միասնական համակարգ, որը կկրի «Տեղեկատվական անվտանգության միասնական ուրվագիծ» անվանումը։

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել