Վենեսուելացի լրագրողը կալանվել է էլեկտրացանցի աշխատանքը խափանելու կասկածանքով
Union Radio ռադիոկայանի լրագրող Լուիս Կառլոս Դիասը Վենեսուելայի իշխանությունների կողմից կալանվել է Սիմոն Բոլիվարի անվան հէկի սաբոտաժի կասկածանքով։ Այս մասին երեքշաբթի տեղեկացրել է հարավամերիկյան երկրի ԶԼՄ աշխատակիցների ազգային արհմիությունը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«Ազգային հետախուզության բոլիվարյան ծառայությունը հաստատում է լրագրող Լուիս Կառլոս Դիասին կալանելու փաստը»,- ասվում է արհմիության՝ Թվիթերում տեղադրված հայտարարությունում։ Նրա տվյալներով՝ իրավապահ մարմինները խուզարկել են ԶԼՄ աշխատակցի տունը, որի ընթացքում առգրավել են համակարգիչներ եւ բջջային հեռախոսներ։
«Լուիս Կառլոս Դիասը կարող է լինել այն երկու կալանվածներից մեկը, որոնք կասկածվում են երկրի էներգացանցի սաբոտաժի մեջ»,- նշվում է արհմիության հայտարարությունում։ Այս տեղեկությունը հաստատել են լրագրողի հարազատները։
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն մարտի 11-ին տեղեկացրել էր երկու մարդու կալանման մասին, որոնք փորձում էին շարքից դուրս բերել Սիմոն Բոլիվարի անվան հէկի կապի համակարգը։ Քաղաքական գործիչը նշել է, որ ազգային էներգահամակարգի վրա հարձակումը կատարվել է երեք եղանակով՝ կիբեռհարձակում, էլեկտրամագնիսական ազդակ եւ ֆիզիկական հարձակում։
Մարտի 7-ին Կարակասը եւ Վենեսուելայի մարզերի մեծ մասը մնացել էին առանց էլեկտրականության։ Տեղի մամուլի տվյալներով՝ խոսքը 23 նահանգից 20 կամ 22-ի մասին է։ Այսպիսով, էլեկտրականություն չկար հանրապետության գրեթե ամբողջ տարածքում։ Մայրաքաղաքի բակիչների խոսքով՝ դա ամենաերկար հոսանքազրկումն էր քաղաքում։
Corpoelec ընկերության տեղեկություններով՝ հոսանքազրկման պատճառը երկրում ամենամեծ՝ Բոլիվար նահանգում գտնվող հէկի սաբոտաժն էր։ Մադուրոն դրանում մեղադրել է «ամերիկյան իմպերիալիզմը»։ ԱՄՆ Պետդեպարտամենտը հերքել է այդ մեղադրանքները։

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել