Եվս 3 ավիաընկերություն ժամանակավորապես հրաժարվել է Boeing 737 MAX 8 օդանավերից
Լատինամերիկյան 3 ավիաընկերություն ժամանակավորապես դադարեցրել է Boeing 737 MAX ինքնաթիռների օգտագործումը՝ Եթովպիայում Ethiopian Airlines ավիաընկերությանը պատկանած այդ նույն տեսակի ինքնաթիռի կործանման պատճառով:
Ինչպես հաղորդում է FlightGlobal-ը, Aerolineas Argentinas ընկերությունը, որն ունի Boeing 737 MAX տեսակի 5 ինքնաթիռ, ժամանակավորապես դրանցով թռիչքներ չի իրականացնի: Նույն որոշումն են կայացրել նաև Aeromexico և Gol ավիաընկերությունները, որոնք ունեն համապատասխանաբար 6 և 7 նման օդանավ:
Աղբյուրը հավելում է, որ նման որոշման ընկերությունները եկել են Բրազիլիայի քաղաքացիական ավիացիայի ազգային գործակալության (ANAC) հետ խորհրդակցություններից հետո:
Ավելի վաղ Boeing 737 MAX-ից ժամանակավորապես հրաժարվելու որոշում է կայացվել նաև Ինդոնեզիայում, Չինաստանում և Սինգապուրում: Ողբերգական միջադեպից անմիջապես հետո Boeing 737 MAX օդանավերով թռիչքների դադարեցման մասին է հայտարարել նաև հենց Ethiopian Airlines-ը:
Հիշեցնենք, որ մարտի 10-ին Ethiopian Airlines ավիաընկերությանը պատկանող Boeing 737 MAX 8 ինքնաթիռը, որն ուղևորվում էր Քենիայի մայրաքաղաք Նայրոբի, կործանվել է Եթովպիայի տարածքում: Ինքնաթիռում եղել է 149 ուղևոր ու անձնակազմի 8 անդամ:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել