«Առանց ազատ մամուլի ժողովրդավար հասարակություն կառուցելն անհնարին է». Գերմանիայի ԱԳՆ-ն Թուրքիային
Գերմանիայի արտգործնախարար Հայկո Մաասը մեկնաբանել է Թուրքիայից երեք գերմանացի լրագրողի հեռանալը, որի պատճառը Թուրքիայի իշխանությունների կողմից նրանց լրագրողական քարտի երկարաձգման մերժումն էր:
Ինչպես գրում է Euronews-ի թուրքական ծառայությունը, Մաասը հայտարարել է, որ լրագրողների ազատ աշխատանքին խոչընդոտելն անընդունելի է:
«Առանց ազատ մամուլի ժողովրդավար հասարակություն կառուցելն անհնարին է», - ասել է Մաասը:
Հիշեցնենք, որ օրերս գերմանացի լրագրողներ Թոմաս Զեյբերդը, Հալիլ Գյուլբեյազն ու Յորգ Բրասեն լրագրողական քարտերի երկարաձգման մերժման պատճառով լքել են Թուրքիան:
Ավելի վաղ «Լրագրողներ առանց սահմանների» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը մեղադրել է Թուրքիայի իշխանություններին օտարերկրյա լրագրողների աշխատանքը խոչընդոտելու համար:
Հայտնի է, որ Թուրքիայում աշխատանքային լիազորագիր ստանալու համար օտարերկրյա լրագրողները երբեմն լուրջ խնդիրների են հանդիպում, լիազորագրի երկարաձգումը հաճախ մերժվում է չհիմնավորված պատճառներով:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել