Կիմ Չեն Ընի քույրը ԿԺԴՀ խորհրդարանի պատգամավոր է ընտրվել
Կիմ Յո Չժոնը՝ ԿԺԴՀ առաջնորդի կրտսեր քույրը, մարտի 10-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ընտրվել է 14-րդ գումարման Գերագույն ժողովրդական ժողովի պատգամավոր:
Հանրապետությունում քվերակության վերջնական արդյունքները երեքշաբթի հայտնել է Կորեայի Կենտրոնական հեռագրային գործակալությունը:
Գործակալության տվյալներով՝ Գերագույն ժողովրդական ժողովի ընտրություններին մասնակցել է գրանցված ընտրողների 99.9 տոկոսը: Ընդ որում նրանցից 100 տոկոսը քվերակել է համապատասխան ընտրատեղամասերում գրանցված թեկնածուների օգտին:
ԿԺԴՀ ԿԸՀ-ն դիտարկել է քվերակության արդյունքների մասին շրջանային ընտրական հանձնաժողովների տրամադրած զեկույցները եւ երեքշաբթի հրապարակել 14-րդ գումարման Գերագույն ժողովրդական ժողովի պատգամավորների անունները:
Կիմ Յո Չժոնը՝ Կիմ Չեն Ընի հարազատ քույրը, որին անվանում են նրա մտերիմ խորհրդականներից մեկը եւ հանրապետության ամենաազդեցիկ կանանացից մեկը, Կորեայի Աշխատանքային կուսակցության ԿԿ-ի պրոպագանդայի եւ ագիտացիայի բաժնի ղեկավարի առաջին տեղակալն է:
Տեղական օրենսդրության համաձայն՝ պատգամավոր դառնալուց հետո նա կշարունակի զբաղեցնել պետական պաշտոնը՝ զուգահեռ պատգամավորական պարտականությունները կատարելով:
Գերագույն ժողովրդական ժողովի պատգամավորնրն ընտրվում են գաղտնի քվեարկությամբ, 5 տարի ժամկետով եւ որպես կանոն, տարին մեկ անգամ հավաքվում են Փհենյանում, որպեսզի մեկօրյա նիստում հաստատեն երկրի բյուջեն եւ մի շարք այլ կարեւոր օրինագծեր: Նստաշրջանների ընդմիջումների ընթացքում իշխանությունը կենտրոնացած է Գերագույն ժողովրդական ժողովի նախագահի ձեռքում:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել