781 մլն դոլար. շքեղ Costa Venezia կրուիզային նավն ավելի քան 50-օրյա ուղևորություն է սկսել դեպի Ճապոնիա (լուսանկարներ)
Իտալական արտադրության Costa Venezia շքեղ կրուիզային նավը, որն արժե 781 մլն դոլար, 52-օրյա ուղևորություն է սկսել Իտալիայից դեպի Ճապոնիա:
Ինչպես նշում է Daily Mail-ը, նավի սեփականատեր Costa Cruises ընկերությունը Costa Venezia-ով մտադիր է թիրախավորել նախևառաջ Չինաստանի զբոսաշրջային ոլորտը, որը բավական հեռանկարային է: Ենթադրվում է, որ 2030թ. դրությամբ այն կհասնի տարեկան 20 մլն մարդ ցուցանիշի:
Նավն ունի 324 մ երկարություն, այն նախատեսված է 5260 ուղևորի, ինչպես նաև 1278 հոգանոց անձնակազմի համար:
Նշվում է, որ Costa Venezia-ն ունի լիարժեք հանգստի համար բոլոր պայմանները, ռեստորաններ, սրճարաններ, խաղասրահներ, կարաոկեներ, խանութներ, կինոթատրոններ և այլն: Հատկանշական է, որ նավի հարմարություններն առավելագույնս հարմարեցվել են չինացի զբոսաշրջիկների նախասիրությունների համաձայն:
Նավն ուղևորություններ կիրականացնի միայն Ասիայի տարածաշրջանում:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել