Իտալիայի իշխող կուսակցությունում վախեցել են չինական ընկերությունների կողմից «գաղութացվելուց»
Իտալիայի իշխող կուսակցություններից մեկը՝ «Լիգա»-ն, հաստատակամորեն սատարել է չինական «Մեկ գոտի, մեկ ուղի» նախաձեռնությունը՝ հայտարարելով, որ այն պետք է խթանի տեղական բիզնեսը եւ ոչ թե սպառնա ազգային անվտանգությանը՝ հայտնում է Reuters-ը։
Իտալիայի վարչապետ Ջուզեպե Կոնտեն հայտարարել է, որ ինքը կարող է փոխըմբռնման մասին հուշագիր ստորագրել, որպեսզի Չինաստանի ենթակառուցվածքի պլանի մաս դառնան, երբ Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը մարտին այցելի Հռոմ եւ Պալերմո։
Այս հեռանկարը տագնապ է առաջացրել Իտալիայի արեւմտյան գլխավոր դաշնակից Միացյալ Նահանգների մոտ, որը Կոնտեին կոչ է արել հրաժարվել այդ պլանից՝ չինական նախաձեռնությունը անվանելով «սնափառության նախագիծ», որը օգուտ չի բերի իտալական տնտեսությանը։
Ամերիկյան մտահոգությունը լարվածություն է առաջացրել Իտալիայի իշխող կոալիցիայում։
«Մենք բացարձակապես պատրաստ չենք անել դա, եթե խոսքը Իտալիան գաղութացնող արտասահմանյան ընկերությունների մասին է»,- լրագրողներին ասել է «Լիգա»-ի առաջնորդ Մատեո Սալվինին։

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել