Հայտնաբերվել է Եթովպիայում նախօրեին կործանված ինքնաթիռի «սև արկղը»
Եթովպիայում նախօրեին կործանված օդանավի ընկնելու վայրում աշխատող մասնագետները հայտնել են, որ հայտնաբերել են օդանավի «սև արկղը», որը կարող է օգնել պարզելու աղետի պատճառը:
Ինչպես հայտնում է Fox News-ը, Ethiopian Airlines ավիաընկերությունը, որին պատկանում էր վթարված ինքնաթիռը, հայտարարել է, որ թվային տվյալների գրանցման սարքն ու օդաչուի խցիկի ձայնագրիչը հայտնաբերվել են մայրաքաղաք Ադիս Աբեբայից մոտ 50 կմ հեռավորությամբ:
Եթովպացի մասնագետներին օգնում են իսրայելցի, ամերիկացի և քենիացի փորձագետները: Նրանք նշում են, որ «սև արկղի» վերծանման համար ժամանակ պետք կգա, այն վնասված է:
Հիշեցնենք, որ 157 մարդու կյանք խլած ավիավթարը տեղի է ունեցել երեկ առավոտյան, երբ Ադիս Աբեբայից օդ բարձրացած Boeing-ը կործանվել է թռիչքի մեկնարկից 6 րոպե անց: Նայրոբի մեկնող օդանավում 35 երկրի քաղաքացիներ են եղել:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել