Գերմանիան կշարունակի ճնշում գործադրել Թուրքիայի վրա
Գերմանիայի կառավարությունը կշարունակի ճնշում գործադրել Թուրքիայի վրա՝ արտասահմանցի լրագրողներին երկրում աշխատելու անհրաժեշտ իրավասությունների տրամադրման համար՝ հայտնում է AP-ն։
Երկու գերմանացի լրագրողներ, որոնց մերժել են Թուրքիայում աշխատելու արտոնագիր տրամադրել, կիրակի օրը ստիպված են եղել լքել երկիրը, ինչը գերմանացի պաշտոնյաների բողոքների պատճառ է դարձել։
ԳԴՀ կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆան Զայբերտը հայտարարել է․ «Մեզ համար այդ երկու լրագրողների գործը նրանց մեկնելով չի ավարտվում։ Մենք պետք է շարունակենք ներկայացնել նրանց շահերը»։
Զայբերտը Թուրքիայի կառավարությանը կոչ է արել «արագ լուծում գտնել գերմանացի եւ եվրոպացի լրագրողների համար, որոնք դեռ սպասում են իրենց արտոնագրման մասին նորությունների»։
Պատասխանելով լրագրողների հետ կապված իրավիճակի մասին հարցին՝ Զայբերտն ասել է, որ Գերմանիան «շատ լավ է հասկանում Թուրքիայում ազատ լրագրողության հետ կապված բարդ իրավիճակը»։

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել