«Թուրքիայի իշխանությունները լռեցրել են տեղական մամուլը, այժմ նույնը փորձում են անել միջազգային մամուլի հետ». գերմանացի երեք լրագրող լքել է Թուրքիան
Գերմանացի 3 լրագրող լքել է Թուրքիան՝ հայտարարելով, որ այդ երկրի իշխանությունները փորձում են լռեցնել միջազգային մամուլը, այս մասին գրում է թուրքական «Ջումհուրիյեթ» պարբերականը:
Լրագրողներ Թոմաս Զեյբերդը, Հալիլ Գյուլբեյազն ու Յորգ Բրասեն լրագրողական քարտերի երկարաձգման մերժման պատճառով Գերմանիա են վերադարձել նախօրեին:
«Թուրքիայի իշխանությունները խոշոր հաշվով հաջողացրել են լռեցնել տեղական մամուլը, այժմ նույնը փորձում են անել միջազգային մամուլի հետ: Մենք շարունակելու ենք լուրեր հրապարակել Թուրքիայի մասին, սակայն, ցավոք, այլևս դա ստիպված ենք անել Թուրքիայից դուրս», - ասել է Բրասեն:
Ավելի վաղ «Լրագրողներ առանց սահմանների» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը մեղադրել է Թուրքիայի իշխանություններին օտարերկրյա լրագրողների աշխատանքը խոչընդոտելու համար:
Հայտնի է, որ Թուրքիայում աշխատանքային լիազորագիր ստանալու համար օտարերկրյա լրագրողները երբեմն լուրջ խնդիրների են հանդիպում, լիազորագրի երկարաձգումը հաճախ մերժվում է չհիմնավորված պատճառներով:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել