Դատարանը հանել է Կիմ Չեն Ընի եղբոր սպանության մեջ կասկածվողներից մեկի մեղադրանքները
Մալայզիայի դատարանը հանել է Ինդոնեզիայի քաղաքացի Սիտի Աիսյիի մեղադրանքները, ով կասկածվում է Կիմ Չեն Նամի՝ հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի եղբոր սպանությանը մասնակցության մեջ, հայտնում է Associated Press-ը:
Հաղորդվում է, որ կնոջն ազատել են դատարանի դահլիճում:
Գործակալության տեղեկություններով՝ դատարանը համաձայնվել է դատախազության խնդրանքին ինդոնեզիացի կասկածյալի մեղադրանքները հանելու մասին, սակայն հայտարարել է, որ նա «արդարացված» չի համարվում, քանի որ դատարանի տրամադրության տակ չկան նրա մեղքը հերքող ապացույցներ:
Հիշեցնենք, որ 2017 թվականի փետրվարի 13-ին Կուալա Լումպուրի օդանավակայանում երկու կանանց հարձակումից հետո տղամարդ էր մահացել: Ոստիկանները նրա վրա հայտնաբերել էին նյարդակաթվածահարող VX նյութի հետքեր, որն արգելված է քիմիական զենքի մասին միջազգային կոնվենցիայով:
Ավելի ուշ Մալայզիայի իշխանությունները հաստատել էին, որ մահացողը Կիմ Չեն Նամն է՝ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ չեն Ընի եղբայրը:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել