Գուաիդոն հայտարարել է, որ Ճապոնիան և Գերմանիան երկրում էներգետիկ ճգնաժամը հաղթահարելու հարցում օգնելու պատրաստակամություն են հայտնել
Իրեն Վենեսուելայի ժամանակավոր նախագահ հռչակած Խուան Գուաիդոն հայտարարել է, որ Ճապոնիան և Գերմանիան երկրում էներգետիկ ճգնաժամը հաղթահարելու հարցում օգնելու պատրաստակամություն են հայտնել, գրում է gazeta.ru-ն:
Նրա խոսքով՝ ինքն արդեն հավաքել է փորձագետներից բաղկացած խումբ, որը զբաղվում է ճգնաժամի խորացման հետ կապված դիտարկումներով:
Գուաիդոն պնդում է, որ Վենեսուելայում էլեկտրաէներգիայի զանգվածային անջատումների մեղավորը երկրի գործող իշխանություններն են:
Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասը և մի շարք նահանգներ հոսանքազրկվել էին հինգշաբթի երեկոյան: Նշվում էր, որ էլեկտրաէներգիայի անջատումներ են եղել երկրի մոտ 23 նահանգներում: Մայրաքաղաքի բնակիչների խոսքով` այդքան երկար ժամանակով Կարակասում հոսանքը երբեք չի անջատվել:
Ավելի վաղ Վենեսուելայի գործող նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտնել էր, որ ամերիկացի «իմպերիալիստները» Վենեսուելային «էներգետիկ պատերազմ» են հայտարարել:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել