Հունաստանի քաղաքացին փրկվել է` երկու րոպե ուշանալով եթովպիական ինքնաթիռից
Հունաստանի քաղաքացի Անտոնիոս Մավրոպոլուլոսի կյանքը փրկել է ճակատագրական թռիչքից ընդամենը երկու րոպե ուշացումը: Նա նույնպես պետք է լիներ Եթովպիայում կործանված Boeing 737 ինքնաթիռում, РЕН ТВ-ի փոխանցմամբ` հայտնում է Greek Reporter-ը:
Աղբյուրի հաղորդմամբ` Անտոնիոսը պատմել է, որ տեսել է, թե ինչպես են մյուս ուղևորներն ինքնաթիռ նստում, սակայն իրեն թույլ չեն տվել ինքնաթիռ մտնել, քանի որ ուշանալու պատճառով չէր հասցրել հանձնել ուղեբեռը:
Ավիավթարից հետո ոստիկանությունը ձերբակալվել է նրան, որովհետև նա միակն էր, ով չէր մեկնել այդ չվերթով:
«Իմ և ավիավթարի միջև որևէ տրամաբանական կապ չէր կարող լինել, քանի որ իմ ուղեբեռն ինձ հետ է եղել, և հենց այդ է պատճառը, որ ինձ երկար չհարցաքննեցին»,- ասել է Մավրոպոլուլոսը` ոստիկանական բաժանմունքից դուրս գալուց հետո:
Հիշեցնենք, որ կիրակի առավոտյան Եթովպիայի Դեբրե-Զեյթ քաղաքի մոտակայքում վթարի է ենթարկվել Ադիս Աբեբայից Նայրոբի թռչող «Ethiopian Airline» ավիաընկերության Boeing-737 ինքնաթիռը, որում եղել է 157 մարդ` 35 երկրի քաղաքացիներ:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել