2021 թվականին ԵՄ երկրներն ամբողջովին կանցնեն ամառային ժամանակին
Եվրախորհրդարանը սատարել է Եվրահանձնաժողովի առաջարկը՝ 2021 թվականից ամեն տարի ամառային և ձմեռային ժամանակին անցնելու դադարեցման վերաբերյալ, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն՝ հղում կատարելով «ԵվրոՊուլս»-ին:
Ըստ Եվրահանձնաժողովի պատվերով անցկացված հարցման տվյալների՝ եվրոպացիների ավելի քան 80 տոկոսը ցանկանում է ապրել ամբողջ տարի նույն ժամանակով (ենթադրաբար, ամառային ժամանակով): Համարվում էր, որ ամառային և ձմեռային ժամերին անցումը կրճատում է էլեկտրականության ծախսերը: Սակայն, 2017 թվականին Եվրախորհրդարանի պատվիրած հարցման տվյալների համաձայն, խնայողությունը կազմում է 0.5-ից 2.5 տոկոս: Ըստ որում՝ ժամերը փոխելու օրերին մարդկանց ինքնազգացողությունը վատթարանում է. ճանապարհներին ավտովթարների թիվն ավելանում է:
Ամառային ժամանակին անցում կատարելու վերջնական որոշումը կայացնելու համար անհրաժեշտ է ազգային մակարդակում ԵՄ անդամ պետությունների հաստատումը: Ակնկալվում է, որ ԵՄ երկրների իշխանությունները կզբաղվեն այդ հարցով ընթացիկ տարում: Այդ դեպքում 2021 թվականից Եվրամիությունում կդադարեն փոխել ժամերը:
Այս տարի առաջին անգամ Եվրոպայում ժամերը փոխելու են մարտի 30-ի լույս մարտի 31-ի գիշերը:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել