Օմսկի բնակչի զուգարանում պայթել է օղի թորելու սարքը
Օղի թորելու ինքնաշեն սարքը պայթել է Օմսկի Մալինովսկի փողոցում ինը հարկանի շենքի բնակարաններից մեկի զուգարանում, հաղորդում է «360» հեռուստաալիքը՝ հղում կատարելով ՆԳՆ-ի տարածաշրջանային վարչության մամուլի ծառայությանը:
Շինությունն ընկել է բակում կայանած Audi-ի թափքի վրա:
Դեպքի վայր ժամանած ոստիկանները պարզել են, որ բնակարանը պատկանում է 49-ամյա տղամարդուն: 2018 թվականին նա իր զուգարանում տեղադրել էր օղի թորելու ինքնաշեն սարքը, որը միացրել էր էլեկտրացանցին: Օմսկի բնակիչը որոշել էր ստուգել սպիրտ պարունակող հեղուկի պատրաստման ընթացքը, սակայն այդ պահին տեղի էր ունեցել պայթյունը: Հանկարծակի առաջացած ճնշման հետեւանքով կոտրվել էր պատշգամբի ապակին եւ այն պահող պլաստիկ կոնստրուկցիան:
Բնակարանի սեփականատերը ստացել է 50 տոկոս այրվածքներ եւ տեղափոխվել հիվանդանոց: Այլ տուժածներ չկան:
Իրավապահներն առգրավել են ինքնաշեն սարքը եւ էլեկտրալարերի տարրերը: Բացի այդ, նշանակել են տեխնիկական փորձաքննություն, որից հետո հայտնի կդառնան միջադեպի պատճառները:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել