«Դեղին բաճկոններն» այսօր մտադիր են նստացույց իրականացնել Փարիզում
Ֆրանսիական «դեղին անթև բաճկոններ» շարժման մասնակիցները 17-րդ «շաբաթօրյա ցույցի» շրջանակներում երթ են կազմակերպել, որը Հաղթանակի կամարից ընթանում է դեպի Փարիզի հինգերորդ շրջանի կողմը:
Ինչպես հայտնում է INTERFAX.RU-ն, երթը պետք է ավարտվի Էյֆելյան աշտարակի մոտակայքում՝ Մարսյան դաշտում անցկացվելիք նստացույցով (sit-in):
Ֆրանսիական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ «դեղին բաճկոնները» պատրաստվում են իրենց գլխավոր ազգային օրվա՝ մարտի 16-ի միջոցառումներին, երբ նախատեսվում է ավարտին հասցնել նախագահ Էմանուել Մակրոնի նախաձեռնությամբ անցկացվող համազգային քննարկումները, որոնց անցկացման առաջարկով վերջինս հանդես էր եկել անցյալ տարվա նոյեմբերին բողոքի հզոր ալիքի բռնկումից հետո:
Հիշեցնենք, որ ֆրանսիացիները շարունակում են իրենց բողոքի ձայնը բարձրացնել մոտ 4 ամսի: Անցյալ շաբաթ երկրի ողջ տարածքում իրականացված գործողություններին 39 300 մարդ է մասնակցել, որոնցից 4000-ը՝ մայրաքաղաքում:
Այսօր ցույցեր են հայտարարվել նաև Լիոնում, Բեզանսոնում, Ստրասբուրգում, Լիլում, Բորդոյում, Մոնպելյեում, Ավինյոնում և այլ քաղաքներում:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել