Ամերիկացի կոնգրեսականներն ԱՄՆ-ի և Արցախի միջև անարգել շփման և բաց հաղորդակցության վերաբերյալ բանաձև են ներկայացրել
Ամերիկացի կոնգրեսական, Կոնգրեսում հայկական հարցերով հանձնաժողովի համանախագահ Ֆրենք Փալոունը Ներկայացուցիչների պալատի մի շարք գործընկերների հետ ներկայացրել է բանաձև, որի նպատակն է վերացնել Միացյալ Նահանգների և Արցախի միջև անարգել ուղևորություններին և բաց հաղորդակցությանը խոչընդոտող արհեստական արգելքները:
Ինչպես հայտնում է Asbarez-ը, բանաձևի ներկայացման հարցում դեմոկրատ Փալոունին աջակցել են ինչպես նրա կուսակիցները, այնպես էլ հանրապետականները:
Բանաձևի ներկայացմանն է անդրադարձել ԱՄՆ-ի Հայ դատի հանձնախմբի նախագահ Րաֆֆի Համբարյանը, որը կոնգրեսականներին շնորհակալություն է հայտնել այդ քայլի համար:
«Տասնամյակներ առաջ Ադրբեջանի ճնշման տակ ԱՄՆ-ի հաստատած «ժամկետանց» և թերի արգելքները կանխում են ուղղակի երկխոսությունը՝ արհեստականորեն շղթայելով մեր դիվանագետների ձեռքերն ու արգելափակելով դեպի խաղաղություն տանող ճանապարհը»,-ասել է Համբարյանը:
Աղբյուրը մանրամասնում է, որ բանաձևի հեղինակները կոչ են անում ամերիկյան իշխանություններին թույլ տալ բոլոր աստիճանի պաշտոնյաներին ուղևորվել Արցախի Հանրապետություն, բաց և ուղղակի շփում ունենալ արցախցի գործընկերների հետ, խրախուսել Արցախի պաշտոնյաների և Միացյալ Նահանգների իշխանության գործադիր ու օրենսդիր ճյուղերի, քաղհասարակության ներկայացուցիչների ուղիղ շփումը, աջակցել Արցախի Հանրապետության՝ ժողովրդավար ճանապարհով ընտրված կառավարության լիարժեք և ուղիղ մասնակցությանն իր ապագայի վերաբերյալ ԵԱՀԿ և այլ ձևաչափերով բանակցություններին:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել